Աշխարհ

06.11.2012 10:41


ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը Մորնինգսթարին կոչ է անում այցելել Նախիջևանում ավերված հայկական գերեզմանատուն

ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը Մորնինգսթարին կոչ է անում այցելել Նախիջևանում ավերված հայկական գերեզմանատուն

Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին կոչ է արել այցելել Նախիջևանում Ջուղայի հայկական գերեզմանատուն, որտեղ, ըստ հրապարակված տեսանյութի, ավերվել են հազարավոր խաչքարեր։

 Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ դեսպան Մորնինգսթարը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ երբ ինքը եղել է Նախիջևանում, Ջուղա այցելելու ցանկություն է հայտնել, սակայն ադրբեջանական իշխանությունները թույլ չեն տվել՝ պատճառ բերելով անվտանգության խնդիրը։

Նախքան դեսպանի պաշտոնում նշանակվելը, պատասխանելով սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Բարբարա Բոքսերի հարցին, Մորնինգսթարը նշել էր, որ ջանքեր չի խնայելու հայկական գերեզմանատուն այցելելու համար, և նման սրբապղծությունն անընդունելի է համարում։

 «Ջուղային առնչվող իր վերջին հայտարարության մեջ դեսպան Մորնինգսթարը խոսել է Ադրբեջանի «բազմազան մշակութային ժառանգության» մասին, փոխանակ Ալիևի հակահայկական քաղաքականության մասին բարձրաձայնելու, ներառյալ՝ սահմանին իրականացվող հարձակումներն ու Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը, ով Հունգարիայում ՆԱՏՕ-ի ծրագրի ընթացքում կացնահարել էր հայ սպային»,-ասված է Հայ Դատի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը