Լրահոս

05.11.2012 12:22


Վահագն Խաչատրյանը՝ «Գելափի» սոցհարցումների մասին

Վահագն Խաչատրյանը՝ «Գելափի» սոցհարցումների մասին

«Գելափ»–ի անցկացրած վերջին հարցումները ոչ միանշանակ մեկնաբանությունների ու գնահատականների տեղիք են տալիս։ Օրինակ, ըստ վերջին հարցման՝ ՀԱԿ  առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը վայելում է հասարակության ընդամենը 3 տոկոսի վստահությունը։ Այս հարցի շուրջը «7օր»–ի հետ զրույցում իր մեկնաբանությունն ու գնահատականն է  տվել ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը։  

–«Գելափ»–ի հարցումների արդյունքներում արտառոց բան չեմ տեսնում... «Գելափ» է,  դրա համար էլ չեմ տեսնում։  Բոլոր նախընտրական շրջաններում իրենք երբեք իսկական հաղթողին չեն նշել։ Չեմ հավատում այդ հարցման արդյունքներին երկու պատճառով. ոչ միայն զուտ մասնագիտական, այլ նաև այն պատճառով, որ մեր հասարակությունն է վախեցած և իր իրական տեսակետը չի հայտնում։ Բացի այդ, հարցումները պատվեր են կատարում, այսինքն՝ փող աշխատելու միջոց են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը