Քուրդ պատգամավորը՝ Թուրքիայի իշխանություններին. «Քրդերը 1915թ. հայերը չեն, որ կոտորեք»
Իզմիրում «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչները բողոքի գործողություն են կազմակերպել՝ աջակցություն հայտնելով Թուրքիայի տարբեր բանտերում հացադուլ անող քրդերին։ Գործողությանը մասնակցել է շուրջ 1500 մարդ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sondakika»–ն։
Մուշ նահանգից ընտրված պատգամավոր Սըրրը Սաքըքը նույնպես մասնակցել է գործողությանը ու հանդես եկել հետևյալ հայտարարությամբ.
«Խելքներդ գլուխնե՛րդ հավաքեք։ Քրդերը 1915թ. հայերը չեն, որ կոտորեք»։
Հիշեցենք, որ թուրքական բանտերում քուրդ դատապարտյալների հացադուլը շարունակվում է արդեն 55 օր։ Հացադուլավորների վիճակն աստիճանաբար ծայրահեղ մակարդակի է հասնում։