Լրահոս

03.11.2012 09:51


Իվանիշվիլին նախագահի ծախսերը կրճատում է հօգուտ սոցիալական հատվածի

Իվանիշվիլին նախագահի ծախսերը կրճատում է հօգուտ սոցիալական հատվածի

Վրաստանի նոր կառավարությունը կկրճատի մայրաքաղաքի, Անվտանգության խորհրդի և նախագահական աշխատակազմի բյուջեները, որ միջոցներ ստեղծվեն սոցիալական ոլորտի և գյուղտնտեսության ֆինանսավորման համար։ Այս մասին տեղեկացնում է «Նովոստի–Գրուզիա»–ն։

–Ծախսերի օպտիմալացման հաշվին մենք կավելացնենք գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտների ֆինանսավորումը, և ժողովուրդը իրական օգուտ կստանա,–հայտարարել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կառավարության նիստից հետո:

Նոր կառավարությունը նախատեսում է մայրաքաղաք Թբիլիսիի բյուջեն  մոտ 60 մլն ԱՄՆ դոլարով կրճատել:

Այս խորագրի վերջին նյութերը