Լրահոս

03.11.2012 09:40


ՄԱԿ–ի զեկույց. Հյուսիսային Կորեայում 16 մլն մարդ տառապում է քրոնիկ թերսնմամբ

ՄԱԿ–ի զեկույց. Հյուսիսային Կորեայում 16 մլն մարդ տառապում է  քրոնիկ թերսնմամբ

Բրիտանական «Բի–Բի–Սի»–ն ներկայացնում է ԿԺԴՀ-ի (Հյուսիսային Կորեա) վերաբերյալ ՄԱԿ-ի ներկայացուցիչ Մարզուկի Դարուսմանի զեկույցը։ Հեղինակը նշում է, որ 25 մլն բնակչություն  ունեցող ԿԺԴՀ–ում մոտ 16 մլն մարդ տառապում է քրոնիկ թերսնմամբ, ապրում է հակահիգիենիկ պայմաններում և չունի անհրաժեշտ դեղամիջոցներ:

Դարուսմանը քննադատել է Կիմ Չեն Ինին, ով երկրում առաջնահերթ է համարում զինված ուժերի ամրապնդումը: ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով` Հյուսիսային Կորեայում բնակչությանը դասակարգում են ըստ «վարչակարգին հավատարմության», ինչը հանգեցնում է սննդի, բնակության վայրի, բժշկական օգնության, զբաղվածության և կրթության անհավասար պայմանների:

Իր հերթին Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյա Կիմ Սոնգը կտրականապես դեմ է արտահայտվել զեկույցում պարունակվող ենթադրություններին` դրանք անվանելով «չհիմնավորված պնդումներ» և «քաղաքական դավադրություն».

–Մենք ոչինչ չունենք թաքցնելու և վախենալու: Ընդհակառակը` մենք հպարտ ենք մարդու իրավունքները երաշխավորող հրաշալի համակարգով, ներառյալ` անվճար բժշկական օգնությունը և կրթությունը:

Այս խորագրի վերջին նյութերը