Լրահոս

01.11.2012 08:45


Ռոմնին և Օբաման արդեն զզվեցրեցին. 4–ամյա Էբբիի լացակումած խոստովանությունը (տեսանյութ)

Ռոմնին և Օբաման արդեն զզվեցրեցին. 4–ամյա Էբբիի լացակումած խոստովանությունը (տեսանյութ)

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ լացակումած ամերիկացի աղջնակը ասում է, որ իր լացի պատճառն ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բարաք Օբաման և Միթ Ռոմնին են, և որ ինքը հոգնել է նրանցից։  

Տեսանյութի հերոսուհին 4-ամյա Էբբի Էվանսն է։ Այն հարցին, թե ինչու է լաց լինում, Էբբին պատասխանում է, որ հոգնել է Բարաք Օբամայից ու Միթ Ռոմնիից։ Մայրը փորձում է հանգստացնել դստերը՝ խոստանալով, որ ընտրությունները շատ շուտով կավարտվեն։

Ինչպես հայտնում է «Ասոշիեյթեդ թրես»-ը, Էբբին և նրա մայրն ապրում են Կոլորադո նահանգում, որտեղ նախընտրական քարոզարշավի համար երկու կուսակցություններն էլ ծախսել են ընդհանուր առմամբ 87 մլն դոլար։

Աղջկա մայրը պատմել է, որ Էբբին հիստերիայի մեջ է ընկել սկսվել մեքենայի մեջ, երբ ռադիոյով առաջիկա ընտրությունների վերաբերյալ լուրեր են հաղորդել։ 

Հիշեցնենք, որ  ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ կանցկացվեն նոյեմբերի 6-ին:

Այս խորագրի վերջին նյութերը