Միացյալ Նահանգներում և Կանադայում «Սենդի» փոթորկի զոհերի թիվը հասել է 48-ի, որից 18-ը՝ Նյու Յորքում։ Այս մասին, «vz.ru»-ի փոխանցմամբ, հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը։
Փոթորիկն արդեն մոտենում է Փիթսբուրգ քաղաքին։ Քամու արագությունը կազմում է ավելի քան 72 կմ/ժ։ Օդերևութաբանների կանխատեսման համաձայն՝ տարերքն այնուհետ կշարժվի դեպի հյուսիս և նոր թափով կհարվածի Կանադային։
Իսկ Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի շտաբ-բնակարանը շարունակում է փակ մնալ։
«Սենդի»–ի պատճառով ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հետաձգել է Սպիտակ տանն անցկացվելիք Հելոուինին նվիրված միջոցառումը (այն նշվում է հոկտեմբերի 31-ին):
«Սենդի»–ն չի հանդարտվում. զոհերի թիվն աճում է