Էրդողանը պաշտոնական այցով Գերմանիայում է. հայ–քրդական համատեղ բողոքի գործողություն Թուրքիայի վարչապետի այցի դեմ
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը 2-օրյա պաշտոնական այցով Գերմանիայում է։ Թուրք պաշտոնյային բավական սառը ընդունելություն են նախապատրաստել տեղի հայերն ու քրդերը, ինչպես նաև գերմանական մի շարք լրատվամիջոցներ։
Էրդողանի այցին դեմ երթով հանդես կգան Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամները, ալավիական (Սիրիայում իշխող փոքրամասնությունը) հ/կ-ները և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Հաղորդվում է, որ բողոքի գործողությունը պետք է տեղի ունենա այսօր առավոտյան՝ Բեռլինի պատմական Բրանդենբուրգի դարպասի մոտ: Ընդհանուր առմամբ՝ բողոքին կմասնակցի մոտ 40 կազմակերպություն, այդ թվում՝ Գերմանիայի հայերի խորհուրդը: Ցուցարարները հանդես կգան հակապատերազմական կոչերով:
Էրդողանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկելու է Սիրիայի և PKK-ի հետ կապված հարցեր, նաև կայցելի Բեռլինում Թուրքիայի նոր դեսպանատուն, որը կլինի այդ երկրի դիվանագիտական առաքելության ամենամեծ շենքը: