Իսրայելի պաշտպանության նախարար. Իրանը դադարեցրել է ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները
Իրանը դադարեցրել է ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները։ Նման հայտարարությամբ է «Դեյլի թելեգրաֆ»-ին տված հարցազրույցում հանդես եկել Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը։
Նախարարին նման ենթադրության հիմք է տվել այն տեղեկությունը, որ Իրանն իր հարստացված ուրանի մոտ 20%-ն ուղղել է խաղաղ կարիքների համար։ Ըստ Իսրայելի գնահատականների՝ ներկայում իրանցիները մինչև 20% հարստացված 189 կգ ուրան ունեն։ Նախարարի խոսքով՝ 189 կգ-ից 38%-ն Իրանն ուղղել է միջուկային ձողերի արտադրության համար, որոնք խաղաղ նպատակներով օգտագործվում են հետազոտական ռեակտորում։
Իսրայելցի նախարարն ընդգծել է, որ Թեհրանը, հնարավոր է, նման քայլի է գնացել 3 պատճառներից ելնելով.
1. այն մտավախությունից, թե Իսրայելն ու ԱՄՆ-ը ռազմական գործողություններ կսկսեն,
2. «հնարավոր է՝ Իրանը դիվանագիտական խաղ է խաղում, որպեզի չսրի իրավիճակն ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից առաջ,
3. չի բացառվում, որ Իրանը ցանկանում է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությանը ցուցադրել, որ իր պարտավորությունները կատարում է»։