Ինչպես տեղեկացնում է «Բի–Բի–Սի»–ն՝ Բոլիվիայի «Radio Popular» ռադիոկայանի լրագրող Ֆերնանդո Վիդալը դաժան հարձակման է ենթարկվել ուղիղ եթերում։ Միջադեպը տեղի է ունեցել Արգենտինային սահմանակից Յակուբա քաղաքում։
Ռադիոկայանի աշխատակիցները պատմել են, որ ուղիղ եթերի ընթացքում ստուդիա են մտել 4 դիմակավոր անձինք, բենզին են լցրել լրագրողի վրա և այրել։ Վիդալին և գործընկերոջը այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց։ Այն պահին, երբ իրականացվել է հարձակումը, լրագրողն ուղիղ եթերում պատմելիս է եղել բոլիվա-արգենտինյան սահմանին իրականացված մաքսանենգության մասին։
Ոստիկանությունն արդեն մի քանի կասկածյալի ձերբակալել է։
Բոլիվիացի լրագրողին այրել են ուղիղ եթերի ժամանակ