Տնտեսական

29.10.2012 12:09


ԲՀԿ–ական պատգամավոր. «Այլևս կոմպրոմիսների չպետք է գնալ»

ԲՀԿ–ական պատգամավոր. «Այլևս կոմպրոմիսների չպետք է գնալ»

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսին անդրադարձել է խորհրդարանում ոչ միանշանակորեն ընդունված վերջին մի քանի օրենքներին։ Մասնավորապես խոսքը վերաբերում է նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու, ինչպես նաև կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու օրինագծերին։

–Մինչև Հայաստանը չհաղթահարի ցածր աշխատավարձի խնդիրը, մենք ոչ մի ծրագիր չենք կարող իրականացնել: Մեր կարծիքով՝ այս պահի դրությամբ նվազագույն աշխատավարձը պետք է լինի 55 հազ. դրամ, և դրա համար կան համապատասխան ռեզերվներ,– հայտարարել է ԲՀԿ–ական պատգամավորը՝ հիշեցնելով, որ ԲՀԿ–ն ձեռնպահ է քվեարկել նվազագույն աշխատավարձի վերաբերյալ օրինագծին։

Անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցում կատարելու հարցին՝ Մելքումյանն ասել է.

–Պարտադիր կենսաթոշակային համակարգին անցնելու ժամանակը չէ: ԲՀԿ-ն գտնում է, որ պետք է գործի կամավոր կենսաթոշակային համակարգը: Մենք դեմ ենք բյուջե 2013-ին այն ձևով, որ ներկայացված է Ազգային ժողով:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը նշել է նաև, որ ԲՀԿ-ն մշտապես վերլուծություններ իրականացրել է, սակայն միշտ չէ, որ դրանք ներկայացվել են հանրությանը.

–Հիմա ժամանակն է խոսելու այդ մասին: Այսօր մենք գտնում ենք, որ այլևս կոմպրոմիսների չպետք է գնալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը