«Սենդի» փոթորկի պատճառով կփակվի ՄԱԿ–ի շտաբ–բնակարանը և Նյու Յորքի ֆոնդային բորսան
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ–ՏԱՍՍ գործակալությունը, վերջին քառորդ դարում առաջին անգամ, փոթորկի պատճառով, փակվել է նաև Նյու Յորքի բորսան։ Փոթորիկը թեև դեռ նոր է մոտենում ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին, սակայն արդեն լուրջ հարված է հասցրել ամերիկյան տնտեսությանը։
Բացի այդ, փոթորկի պատճառով Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի շտաբ-բնակարանը նվազագույնը մեկ օրով կդադարեցնի իր գործունեությունը։ ՄԱԿ-ի քարտուղարությունից հայտնել են, որ գործունեության վերականգնման մասին վերջնական որոշում կկայացվի այսօր՝ կեսօրից հետո։
Փոթորիկն ԱՄՆ կհասնի լույս երեքշաբթի։ Տարերքի պատճառով ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն չեղյալ է հայտարարել այսօր և վաղը ծրագրված նախընտրական միջոցառումները։ Անցած շաբաթ «Սենդի»-ն լուրջ վնաս է հասցրել Կարիբյան ավազանի կղզի- պետություններին, այդ թվում՝ Կուբային, Հաիթիին, Բահամներին, Ճամայկային, Դոմինիկյան Հանրապետությանը։ Վերջին տվյալների համաձայն՝ այս շրջանում տարերքը խլել է 58 մարդու կյանք, ավելի քան 10-ը համարվում է անհետ կորած։