Լրահոս

27.10.2012 11:05


ԱՄՆ-ում վաղաժամկետ ընտրությունների տվյալներով Բարաք Օբաման առայժմ առաջինն է՝ ձայների 15% տարբերությամբ

ԱՄՆ-ում վաղաժամկետ ընտրությունների տվյալներով Բարաք Օբաման առայժմ  առաջինն է՝ ձայների 15% տարբերությամբ

ԱՄՆ-ում վաղաժամկետ քվեարկած քաղաքացիների ձայների հաշվարկով Բարաք Օբաման վստահաբար առաջատար է: Ըստ  «Ռոյթերս–Իփսոս» հարցումների՝ Օբաման հավաքել է ձայների 54%-ը, Միթ Ռոմնին ՝ 39%-ը: Հարցմանը մասնակցել է 960 մարդ, սխալվելու հավանականությունը 3,5% է:

Ակնկալվում է, որ ժամկետից շուտ կքվեարկի ընտրողների մինչև 40%-ը՝ չսպասելով նոյեմբերի 6-ին: Երկու թեկնածուները ոչ միայն կոչ են արել քվեարկել իրենց օգտին, այլև դա կատարել վաղաժամկետ, հատկապես` վիճելի նահանգներում:

Հիշեցեննք, որ ԱՄՆ–ում վաղաժամկետ ընտրությունները սկսվել են դեռ սեպտեմբերին: Նշենք, որ քվեարկածների թվում է նաև Բարաք Օբաման: Նա ԱՄՆ առաջին նախագահն է, ով օգտվել է այդ իրավունքից:

Այս խորագրի վերջին նյութերը