Իրանն ընդամենը կես տարվա ընթացքում 29 տոկոսով մեծացրել է ոչնավթային ապրանքների արտահանումը
Ինչպես հաղորդում է «Irib News»-ը՝ վերջին կես տարվա ընթացքում Իրանը 29 տոկոսով մեծացրել է ոչնավթային ապրանքների արտահանումը: Այս մասին հայտարարել է Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սեյեդ Շամսադդին Հուսեյնին:
Նախարարի խոսքով՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածները միանման դիրքերում են ու արտաքին առևտրի առավելություններից օգտվելու հարցում հավասար պայմաններում են: Նա հավելել է, որ պատժամիջոցների դեմ պայքարում բենզինի և էլեկտրաէներգիայի արտահանումը դրական մակարդակ ունի:
Ինչ վերաբերվում է արևմտյան երկրների կողմից Իրանի դեմ սանձազերծած տնտեսական պատերազմին, ապա դրա նպատակը, ըստ նախարարի, քարոզչական ու հոգեբանական ճնշումն է: