Լրահոս

26.10.2012 12:17


Սիրիայում հրադադար է, սակայն նախագահի դեմ զանգվածային ցույցեր են անցկացվում. կան վիրավորներ

Սիրիայում հրադադար է, սակայն նախագահի դեմ զանգվածային ցույցեր են անցկացվում. կան վիրավորներ

Սիրիայում, որտեղ այսօր առավոտից ուժի մեջ է մտել հրադադարի կարգը, բողոքի ցույցեր են սկսվել երկրի նախագահ Բաշար Ասադի դեմ: Այս մասին հաղորդում է  «Ֆրանս պրես» գործակալությունը։  

Հաղորդվում է, որ առավոտյան աղոթքից հետո բողոքի ցույցեր են սկսվել Դամասկոսում և նրա արվարձաններում, Հալեպում, ինչպես նաև երկրի հյուսիս-արևելքում և հարավում: Նախնական տվյալներով՝ կան վիրավորներ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայի կառավարությունը և ընդդիմությունը համաձայնության էին եկել ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի առաջարկի շուրջ՝ հրադադար պահպանել մուսուլմանական Իդ Ալ-Ադհա տոնի ժամանակ: 

Այս խորագրի վերջին նյութերը