Սիրիայում հրադադար է, սակայն նախագահի դեմ զանգվածային ցույցեր են անցկացվում. կան վիրավորներ
Սիրիայում, որտեղ այսօր առավոտից ուժի մեջ է մտել հրադադարի կարգը, բողոքի ցույցեր են սկսվել երկրի նախագահ Բաշար Ասադի դեմ: Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը։
Հաղորդվում է, որ առավոտյան աղոթքից հետո բողոքի ցույցեր են սկսվել Դամասկոսում և նրա արվարձաններում, Հալեպում, ինչպես նաև երկրի հյուսիս-արևելքում և հարավում: Նախնական տվյալներով՝ կան վիրավորներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայի կառավարությունը և ընդդիմությունը համաձայնության էին եկել ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի առաջարկի շուրջ՝ հրադադար պահպանել մուսուլմանական Իդ Ալ-Ադհա տոնի ժամանակ: