Քաղաքական

25.10.2012 13:40


Լևոն Զուրաբյան. «...բնակչության փողերը կընկնեն երիտօլիգարխների ձեռքը»

Լևոն Զուրաբյան. «...բնակչության փողերը կընկնեն երիտօլիգարխների ձեռքը»

Կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու վերաբերյալ  ԱԺ այսօրվա  քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդես է եկել օրենքի նախագծի վերաբերյալ քննադատական հայտարարությամբ։

Զուրաբյանը նշել է, որ նախատեսվող օրենքը և համապատասխան կենսաթոշակային համակարգն ունեն միայն մեկ  նպատակ.

–Հայաստանն այսօր կառավարում է մի քանի մարդ։ Նրանք կենտրոնացրել են իրենց ձեռքում հիմնական ֆինանասական լծակներն ու կապիտալը։ Իշխանությունն ու սեփականությունը Հայաստանում դարձել են հավասարազոր հասկացություններ։ Նման միջավայրում կուտակային կենսաթոշակային ինստիտուտների ներմուծումը կլուծի միայն մեկ խնդիր՝ կբացվեն նոր հնարավորություններ այդ իշխանավորների հարստացման և ժողովրդի ունեզրկման համար։

Զուրաբյանը նշել է, որ կուտակային կենսաթոշակային նոր համակարգում կզբաղվեն բիզնեսով այն մարդիկ, ովքեր վայելում են Սերժ և Տիգրան Սարգսյանների հովանավորությունը։ Զուրաբյանը չի խուսափել կոնկրետ անուններ տալուց.

–Այդ բիզնեսի մեջ կմտնեն միայն այն մարդիկ, ովքեր ունեն հսկայական ֆինանսական հնարավորություններ։  Բնակչությունից վերցրած փողերը կընկնեն Սերժ Սարգսյանի, Միքայել Մինասյանի (Սերժ Սարգսյանի փեսայի–խմբ.), Տիգրան Սարգսյանի, Արմեն Գևորգյանի հովանավորությունը վայելող ֆինանսական երիտօլիգարխների ձեռքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը