Լրահոս

25.10.2012 13:12


Հռոմի համալսարանի ուսանողները «օկուպացրել» են ռեկտորատը. պահանջում են ռեկտորի հրաժարականը

Հռոմի համալսարանի ուսանողները «օկուպացրել» են ռեկտորատը. պահանջում են ռեկտորի հրաժարականը

Հռոմի համալսարանի ռեկտորատ ներխուժած ուսանողները պահանջել են ռեկտոր Լուիջի Ֆրատիի հրաժարականը։ Այս մասին տեղեկացնում է «Euromag»-ը։ Նրանք դժգոհ են համալսարանի ղեկավարության աշխատանքից, որը «բուհը վերածել է որոշ ընկերությունների գովազդային գործակալության»։

 Ուսանողների խոսքով՝ բուհի անվտանգությունը, մաքրությունը, պարտեզի խնամքն ու այլ աշխատանքներ, ռեկտորատի հետ համաձայնությամբ, փոխանցվել են որոշակի ընկերությունների։ Բացի այդ, ըստ ուսանողների՝ ռեկտորը շատ է բացակայում, չեղյալ է հայտարարել մի քանի երիտասարդական տոներ և համալսարանի որոշ սենյակներ վարձով է տալիս այնպիսի ընկերությունների, ինչպիսին, օրինակ, «Redbull»-ն է։

 Ուսանողները մտադիր են բողոքի գործողությունը 1 շաբաթ շարունակել։

Այս խորագրի վերջին նյութերը