Հռոմի համալսարանի ուսանողները «օկուպացրել» են ռեկտորատը. պահանջում են ռեկտորի հրաժարականը
Հռոմի համալսարանի ռեկտորատ ներխուժած ուսանողները պահանջել են ռեկտոր Լուիջի Ֆրատիի հրաժարականը։ Այս մասին տեղեկացնում է «Euromag»-ը։ Նրանք դժգոհ են համալսարանի ղեկավարության աշխատանքից, որը «բուհը վերածել է որոշ ընկերությունների գովազդային գործակալության»։
Ուսանողների խոսքով՝ բուհի անվտանգությունը, մաքրությունը, պարտեզի խնամքն ու այլ աշխատանքներ, ռեկտորատի հետ համաձայնությամբ, փոխանցվել են որոշակի ընկերությունների։ Բացի այդ, ըստ ուսանողների՝ ռեկտորը շատ է բացակայում, չեղյալ է հայտարարել մի քանի երիտասարդական տոներ և համալսարանի որոշ սենյակներ վարձով է տալիս այնպիսի ընկերությունների, ինչպիսին, օրինակ, «Redbull»-ն է։
Ուսանողները մտադիր են բողոքի գործողությունը 1 շաբաթ շարունակել։