Ա. Իսկանդարյան. «Ամենագլխավոր ինտրիգը ԲՀԿ-ի շուրջն է»
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀՀ քաղաքական գործընթացներին և առաջիկա նախագահական ընտրություններին։
–Ամենագլխավոր ինտրիգը ԲՀԿ-ի շուրջն է: Կառաջադրի՞ ԲՀԿ-ն իր թեկնածուն...: Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումներն ակնհայտ են: Առայժմ չեմ կարող ասել՝ կստացվի՞ կոտրել պարոն Ծառուկյանին, թե՞ ոչ, քանի որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դա չհաջողվեց անել: Եթե ԲՀԿ-ն թեկնածու չառաջադրի, այլ քաղաքական ուժ, որը կարող է շատ ձայներ հավաքել, չի լինի, և ընտրությունների արդյունքները պարզ կլինեն,–ասել է Իսկանդարյանը։