Լրահոս

25.10.2012 10:56


Օբաման կդառնա ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, ով ընտրություններին կքվեարկի ժամանակից շուտ

Օբաման կդառնա ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, ով ընտրություններին կքվեարկի ժամանակից շուտ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ համընդհանուր ընտրություններում ժամկետից շուտ կքվեարկի այսօր, իր հարազատ Չիկագո քաղաքում (Իլինոյս նահանգ)։ Օբաման կդառնա պատմության մեջ ԱՄՆ առաջին նախագահը, ով կքվեարկի ժամկետից շուտ, այլ ոչ թե անմիջապես ընտրությունների օրը։ Սպիտակ տունը հաղորդել է, որ նա նախատեսում է Չիկագո ժամանել օրվա երկրորդ կեսին։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Ելույթ ունենալով Դենվերի ընտրողների առջև (Կոլորադո նահանգ)՝ Օբաման ամերիկացիներին կոչ է արել նույնպես չսպասել նոյեմբերի 6-ին, այլ նախապես գնալ ընտրական տեղամասեր կամ քվեաթերթիկներն ուղարկել փոստի միջոցով։

«Ես չեմ կարող ձեզ ասել, թե ում օգտին եմ քվեարկելու։ Դա գաղտնիք է»,–կատակել է Օբաման։

Առաջին ընտրատեղամասերը երկրում բացվել են դեռևս մեկ ամիս առաջ, և շատ ամերիկացիներ արդեն քվեարկել են։ Տեղական օրենքների համաձայն՝ եթե քաղաքացին որոշում է քվեարկել ժամանակից շուտ, ապա նա պարտավոր չէ որևէ կերպ բացատարել իր որոշումը։ 

Այս խորագրի վերջին նյութերը