ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբ. «Սիրիացի ապստամբներն ամերիկյան «Սթինգեր» հրթիռային համալիրներ ունեն»
Սիրիայի ապստամբներն իրենց տրամադրության տակ ունեն օտարերկրյա պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի արտադրության հրթիռային համալիրներ: «Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը:
Մակարովի խոսքերով՝ Սիրիայի կառավարական ուժերի դեմ պայքարող զինյալները մասնավորապես ամերիկյան արտադրության «Սթինգերներ» ունեն: Նա ընդգծել է, որ ռուսական կողմն այդ մասին «հավաստի տվյալներ ունի»:
«Իսկ թե ո՞վ է դրանք մատակարարել, պետք է դեռ պարզել»,- ասել է Նիկոլայ Մակարովը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ իշխանությունները բազմիցս հայտարարել են, թե իրենք Սիրիայի ապստամբներին տրամադրում են միայն կապի միջոցներ և հետախուզական տվյալներ: