Լրահոս

24.10.2012 11:12


Իրանի նախագահ դառնալու համար այսուհետ հարկավոր է առնվազն մագիստրոսի կոչում ունենալ

Իրանի նախագահ դառնալու համար այսուհետ հարկավոր է առնվազն մագիստրոսի կոչում ունենալ

Իրանական «Ֆարս նյուս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ որոշ օրենսդրական փոփոխություններ են կատարվել: Իրանի խորհրդարանի խորհրդի ղեկավար Համիդ Խոժաստիի խոսքերով՝  խորհրդարանն այդ փոփոխությունները հաստատել է:

Ըստ այդմ՝  նախագահի թեկնածուն պետք է լինի 45-75 տարեկան և ունենա նվազագույնը մագիստրոսի կոչում կամ էլ դրան համարժեք բարձրագույն կրթության ավանդական իսլամական դպրոցների շնորհած աստիճան: Ընտրություններին մասնակցել կարողանալու համար նախագահի թեկնածուն պետք է նախ արժանանա 25 փորձագետների հավանությանը, որոնք կհաստատեն, որ նա հավատացյալ մուսուլման է, ապա խորհրդարանի 100 անդամները կհաստատեն նրա նշանակությունը երկրի քաղաքական կյանքում:

Հիշեցնենք, որ Իրանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2013թ. հունիսին։

Այս խորագրի վերջին նյութերը