Լրահոս

24.10.2012 09:48


Լավրով. «Մենք կապահովենք, որ ՄԱԿ ԱԽ—ում ոչ մի բանաձև այլևս չմեկնաբանվի «լիբիականի» նման»

Լավրով. «Մենք կապահովենք, որ ՄԱԿ ԱԽ—ում ոչ մի բանաձև  այլևս չմեկնաբանվի «լիբիականի» նման»

Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն այլևս թույլ չի տա, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումները կամայականորեն մեկնաբանվեն,  և փորձելու է այնպես անել, որ ոչ մի բանաձև լիբիական «սցենարով» չմեկնաբանվի։  

Նախարարի խոսքով՝ լիբիական փորձը ցույց տվեց, որ ռազմական սցենարը, ցավոք սրտի, հնարավոր է.

–Այդ պատճառով մենք հնարավորինս պահանջկոտ կլինենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ բերվող բոլոր նախաձեռնությունների նկատմամբ։ Այլևս նման խորամանկ մեկնաբանություններ չենք թույլ տա: Մենք կապահովենք, որ որևէ բանաձև լիբիականի նման չմեկնաբանվի:

Այս խորագրի վերջին նյութերը