Լավրով. «Մենք կապահովենք, որ ՄԱԿ ԱԽ—ում ոչ մի բանաձև այլևս չմեկնաբանվի «լիբիականի» նման»
Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն այլևս թույլ չի տա, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումները կամայականորեն մեկնաբանվեն, և փորձելու է այնպես անել, որ ոչ մի բանաձև լիբիական «սցենարով» չմեկնաբանվի։
Նախարարի խոսքով՝ լիբիական փորձը ցույց տվեց, որ ռազմական սցենարը, ցավոք սրտի, հնարավոր է.
–Այդ պատճառով մենք հնարավորինս պահանջկոտ կլինենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ բերվող բոլոր նախաձեռնությունների նկատմամբ։ Այլևս նման խորամանկ մեկնաբանություններ չենք թույլ տա: Մենք կապահովենք, որ որևէ բանաձև լիբիականի նման չմեկնաբանվի: