Լրահոս

24.10.2012 09:35


ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. «Մտահոգ ենք ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջընթացի բացակայությամբ»

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. «Մտահոգ ենք ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջընթացի բացակայությամբ»

Ռուսաստանում գտնվող ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը «Ինտերֆաքս»–ին տված հարցազրույցում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«Մենք շարունակում ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ու նրա համանախագահող երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ջանքերին: Սակայն և ոչ մի միջազգային ջանք չի կարող գործուն լինել, եթե երկու կողմն էլ չդրսևորեն քաղաքական կամք՝ բանակցությունների միջոցով խաղաղության համաձայնագրի հասնելու համար: Ես դա ընդգծել եմ ոչ վաղ անցյալում Նյու Յորքում համապատասխան արտգործնախարարների հետ իմ հանդիպումներում:

Բանակցությունների էությանը վերադառնալը և դեպի ապագան կողմնորոշվելը տարածաշրջանում լարվածության սաստկացունը կանխելու և երկար սպասված անվտանգության ապահովման միակ եղանակն է: Մենք մտահոգ ենք ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջընթացի բացակայությամբ: Միայն այս տարի սպանվել է 28 մարդ»:

Այս խորագրի վերջին նյութերը