Իրանի նավթի նախարար. «Եթե մեր դեմ նոր պատժամիջոցներ կիրառվեն, ապա ամբողջությամբ կդադարեցնենք մեր նավթի արտահանումը»
Իրանի նավթի նախարար Ռոստամ Քասեմին հայտարարել է, որ եթե իր պետության դեմ նոր պատժամիջոցներ կիրառվեն, ապա երկիրն ամբողջությամբ կդադարեցնի նավթի արտահանումը։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը։
«Մենք նախագիծ ունենք, որը մեզ թույլ է տալիս տնտեսության նորմալ գործունեություն ապահովել նույնիսկ արտաքին շուկայում նավթի վաճառքից ստացված եկամտի բացակայության պայմաններում»,-ընդգծել է Քասեմին։