Լրահոս

23.10.2012 15:40


Սիրիայի ընդդիմություն՝ հրադադարի հաստատումը քիչ հավանական է

Սիրիայի ընդդիմություն՝ հրադադարի հաստատումը քիչ հավանական է

Սիրիայի ընդդիմադիր ազգային խորհրդի ղեկավար Աբդելբասետ Սեյդան  քիչ հավանական է համարում երկրում մահմեդական տոների կապակցությամբ ակնկալվող հրադադարի հաստատումը։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

Միաժամանակ, Սեյդան նշել է, որ ապստամբները մտադիր են հրադադարին հետևել տոնի ժամանակ, բայց համոզված չեն, որ նույն բանը կանի նաև իշխանությունը։

Հիշեցնենք, որ տոների ընթացքում հրադադար պահպանելու առաջարկ էր արել ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին: Նրա նախաձեռնությունը պաշտպանել էին մի շարք երկրներ և կազմակերպություններ:

Այս խորագրի վերջին նյութերը