Արդարադատության նախարարը արգելել է Ահմադինեժադին այցելել Թեհրանի բանտերից մեկը
Իրանի արդարադատության նախարարն արգելել է նախագահ Մահմուդ Ահմադինեժադին թեհրանյան Էվին բանտ այցելել: Նախարարն ասել է, թե այցը նպատակահարմար չէ, իսկ պատասխան նամակում նշել է, թե ավելի կարևոր գործեր կան, օրինակ երկրի տնտեսական իրավիճակն ու աճող գները: Այս մասին հաղորդում է «Բի–Բի–Սի»–ն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին, երբ կալանավորվել էր Իրանի նախագահի օգնականներից մեկը, Ահմադինեժադը ցանկություն էր հայտնել բանտ այցելել, սակայն արդարադատության նախարարության ներկայացուցիչները չեն ցանկանում, որ դա տեղի ունենա:
Նախարարության պահվածքը արտասահմանյան լրատվամիջոցներին հիմք է տվել ենթադրելու, որ նախագահի հեղինակությունն օր օրի ընկնում է:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահի պաշտոնավարման ավարտին մնացել է ութ ամիս: