Լրահոս

20.10.2012 12:32


Բրիտանացի նախարարը հրաժարական է տվել ոստիկաններին «պլեբս» անվանելու պատճառով

Բրիտանացի նախարարը հրաժարական է տվել ոստիկաններին «պլեբս» անվանելու պատճառով

Բրիտանացի պահպանողական նախարար Էնդրյու Միթչելը պաշտոնից հեռացել է ոստիկանների հետ ունեցած աղմկահարույց միջադեպի պատճառով։ Նախարարի հրաժարականն էին պահանջում Ոստիկանական ֆեդերացիան (Police Federation) և լեյբորիստները։ Նրան կփոխարինի Ջորջ Յանգը։ Այս մասին տեղեկացնում է «BBC News»–ը։

Միթչելը խոստովանել է, որ նախատել է իրավապահներին, սակայն հերքել է նրանց «պլեբս» անվանելը։ Ըստ բրիտանական հեռուստառադիոընկերությունների՝ նախարարի և ոստիկանների բախում ծագել է այն բանից հետո, երբ Միթչելը փորձել է հեծանվով անցնել վարչապետի՝ Դաունինգ սթրիթի առանձնատան մուտքով, իսկ իրավապահները թույլ չեն տվել և ուղարկել են հետիոտնային մուտքով։ Միթչելն ի պատասխան ասել էր.

 «Կարծում էի՝ դուք, տղաներ, գրողը տանի, մեզ օգնելու համար եք» (I thought you guys were supposed to f***ing help us)։

Ավելի ուշ Միթչելը ոստիկաններից ներողություն էր խնդրել «կոպիտ խոսքերի համար»։ Բրիտանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ նա ոստիկաններին «պլեբս» է անվանել և խորհուրդ տվել «իրենց տեղն իմանալ»։

Այս խորագրի վերջին նյութերը