Սիրիան ՄԱԿ է ուղարկել ձերբակալված օտարերկրացի 108 զինված վարձկանների անվանացուցակը
Պաշտոնական Դամասկոսը ՄԱԿ է ուղարկել Սիրիայում ձերբակալված 108 օտարերկրյա քաղաքացիների անունների ցանկը, որոնք, սիրիական կողմի պնդմամբ, մասնակցել են երկրում ահաբեկչական գործողություններին։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։
Նամակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին հանձնել է կազմակերպությունում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին։ Ցուցակում կան Իրաքի, Եգիպտոսի, Լիբանանի, Հորդանանի, Թունիսի քաղաքացիներ, ինչպես նաև մեծաթիվ պաղեստինցի փախստականներ։ Ձերբակալվածների մի մասը (46 մարդ) Թունիսից է։
Հիշեցնենք, որ մայիսին Սիրիան ՄԱԿ-ին ներկայացրել էր 26 զինյալներից բաղկացած ցուցակ, որում հիմնականում հարևան արաբական երկրների ներկայացուցիչներ էին։ Անկախ փորձագետների տվյալներով՝ Սիրիայում կռվում են զինյալներ աշխարհի 11 երկրներից։
Սիրիայում կառավարության և զինյալ ընդդիմության պայքարն սկսվել է 2011թ. մարտից, և ռազմական գործողությունների ընթացքում մինչ այժմ ՄԱԿ-ի տվյալներով զոհվել է ավելի քան 30 000 մարդ։