Լրահոս

20.10.2012 11:50


Սիրիան ՄԱԿ է ուղարկել ձերբակալված օտարերկրացի 108 զինված վարձկանների անվանացուցակը

Սիրիան ՄԱԿ է ուղարկել ձերբակալված օտարերկրացի  108 զինված վարձկանների անվանացուցակը

Պաշտոնական Դամասկոսը ՄԱԿ է ուղարկել Սիրիայում ձերբակալված 108 օտարերկրյա քաղաքացիների անունների ցանկը, որոնք, սիրիական կողմի պնդմամբ, մասնակցել են երկրում ահաբեկչական գործողություններին։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Նամակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին հանձնել է կազմակերպությունում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին։ Ցուցակում կան Իրաքի, Եգիպտոսի, Լիբանանի, Հորդանանի, Թունիսի քաղաքացիներ, ինչպես նաև մեծաթիվ պաղեստինցի փախստականներ։ Ձերբակալվածների մի մասը (46 մարդ) Թունիսից է։

Հիշեցնենք, որ մայիսին Սիրիան ՄԱԿ-ին ներկայացրել էր 26 զինյալներից բաղկացած ցուցակ, որում հիմնականում հարևան արաբական երկրների ներկայացուցիչներ էին։ Անկախ փորձագետների տվյալներով՝ Սիրիայում կռվում են զինյալներ աշխարհի 11 երկրներից։

Սիրիայում կառավարության և զինյալ ընդդիմության պայքարն սկսվել է 2011թ. մարտից,  և ռազմական գործողությունների ընթացքում մինչ այժմ ՄԱԿ-ի տվյալներով զոհվել է ավելի քան 30 000 մարդ։

Այս խորագրի վերջին նյութերը