Լրահոս

20.10.2012 11:02


«Ռոմնեզիա»՝ հիշողության կորուստ և իր հայացքներն արագ փոխելու ձգտում. Օբամայի նոր «ախտորոշումը» Միթ Ռոմնիին

«Ռոմնեզիա»՝ հիշողության կորուստ և իր հայացքներն արագ փոխելու ձգտում. Օբամայի նոր «ախտորոշումը» Միթ Ռոմնիին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախագահական ընտրություններում իր մրցակից Միթ Ռոմնիին նոր «ախտորոշում» է տվել` «ռոմնեզիա»: Որո՞նք են այդ հիվանդության ախտանիշները. հիշողության կորուստ և իր հայացքներն արագ փոխելու ձգտում:

Օբամայի կողմնակիցները նրա խոսքերն ընդունել են ծիծաղով և ծափահարություններով` համաձայնելով, որ այդ հիվանդությամբ տառապող մարդը հազիվ թե կարողանա կատարել երկրի ղեկավարի պարտականությունները:

Ըստ հարցումների` ներկայումս նախագահի թեկնածուներին աջակցում են հավասար թվով ամերիկացիներ, սակայն Օբաման առաջատար է այսպես կոչված վիճելի նահանգների մեծ մասում, որտեղ շատ են չկողմնորոշված ընտրողները, որոնց դիրքորոշումից էլ մեծապես կախված կլինի նոյեմբերի 6-ի ընտրությունների ելքը:

Այս խորագրի վերջին նյութերը