Լրահոս

20.10.2012 09:35


Ահաբեկչություն Բեյրութում. զոհվել է երկրի ներքին հետախուզության ծառայության ղեկավարը

Ահաբեկչություն Բեյրութում. զոհվել է երկրի ներքին հետախուզության ծառայության ղեկավարը

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Աշրաֆիե թաղամասում տեղի է ունեցել հզոր պայթյուն, որը պաշտոնապես ահաբեկչություն է հայտարարվել։ Կան զոհեր ու տասնյակ վիրավորներ։ Զոհերի թվում է նաև լիբանանյան ներքին հետախուզության ծառայության ղեկավարը` բրիգադի գեներալ Վասիմ ալ-Հասանը։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»:

Տեղական լրատվամիջոցները նշում են, որ 8 մարդու կյանք խլած և 80 մարդու տարբեր վնասվածքներ պատճառած ահաբեկչության թիրախը կարող է լինել հենց Վասիմ ալ-Հասանը: Գեներալը ղեկավարել է հետախուզական բյուրոն, որը հետաքննում էր, այդ թվում՝ Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործը: Հետաքննությունը հանգեցրել էր նրան, որ ձերբակալվել է լիբանանյան բարձրաստիճան քաղաքական գործիչ:

Ավելացնենք, որ ալ-Հասանը նախկինում ղեկավարում էր վարչապետի և նրա ընտանիքի անվտանգության ծառայությունը:

Այս խորագրի վերջին նյութերը