ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի որդին՝ Թեգ Ռոմնին, ցանկացել է հարվածել գործող նախագահ Բարաք Օբամային: Այս մասին տեղեկացնում է «vesti.ru»-ն՝ հավելելով, որ Ռոմնի կրտսերը դա խոստովանել է Հյուսիսային Կարոլինա նահանգի ռադիոկայանի ուղիղ եթերում։
Նախագահի թեկնածուների՝ օրերս կայացած հեռուստաբանավեճի ժամանակ Սպիտակ տան ներկայիս ղեկավարն իրեն թույլ է տվել կասկածել իր հակառակորդի անկեղծությանը, ինչն էլ այդքան զայրացրել է Թեգ Ռոմնիին։
–Ես ցանկանում էի վեր թռչել տեղիցս, վազել ներքև ու հարվածել նրան, բայց դա չարեցի։ Նախ և առաջ, այնտեղ շատ անվտանգության աշխատակիցներ կային, և երկրորդ՝ այդպիսին է իրերի բնույթը։ Նրանք մինչև վերջ կփորձեն իմ հորը ներկայացնել այնպիսին, ինչպիսին նա իրականում չէ,–ասել է Ռոմնի կրտսերը։
Ռոմնիի որդին ցանկացել է ծեծել Բարաք Օբամային