Լրահոս

19.10.2012 12:58


Դավիթ Ջամալյանը զորավարժությունների մասին

Դավիթ Ջամալյանը զորավարժությունների մասին

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսին Արցախում մեկնարկած զորավարժությունների ու դրանց ռազմաքաղաքական նշանակության վերաբերյալ տվել է իր փորձագիտական գնահատականը։

–Զորավարժությունները կարևոր են, քանի որ ունեն տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումներում շտկում մտցնելու ֆունկցիա,–ասել է Ջամալյանն ու հավելել, որ դրանց հիմնական նպատակը մեծ պատերազմի կանխարգելումն է։

Այդ տեսանկյունից, ըստ Ջամալյանի, շատ կարևոր է, որ հասարակությունը զգա իր ուժը և իր կարողությունը՝ պարտադրել հակառակորդին խաղաղություն.

–Զորավարժությունը բանակի մարտունակության ապացուցման առարկայական փաստ է և բարոյա-հոգեբանական առումով նույնպես կարևոր է, քանի որ դրանք ցրում են անորոշության զգացումը հասարակության ներսում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը