Լրահոս

19.10.2012 11:38


«Արմավիա»–ի չվերթները կրկին դադարեցվել են պարտքի պատճառով

«Արմավիա»–ի չվերթները կրկին դադարեցվել են պարտքի պատճառով

Այսօր առավոտից «Զվարթնոց» օդանավակայանը կրկին դադարեցրել է «Արմավիա» ընկերության չվերթների սպասարկումը: Օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը տեղեկացրել է, որ, ըստ պայմանավորվածության` այսօրվա դրությամբ Արմավիայի պարտքը պետք է իջներ մինչև 3 մլն դոլար, սակայն այն կազմում է 3 մլն 215 հազար դոլար: Փաստացի, Արմավիան չի կատարել իր խոստումը և չի նվազեցրել պարտքը:

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան նույն իրավիճակն էր տիրում։ Այնուհետեև չվերթներն, այնուամենայնիվ, կայացան։ 

Այս խորագրի վերջին նյութերը