Լրահոս

17.10.2012 09:50


Սիրիայում մուսուլմանական տոնի առթիվ հնարավոր է ժամանակավոր հրադադար հաստատվի

Սիրիայում մուսուլմանական տոնի առթիվ հնարավոր է ժամանակավոր հրադադար հաստատվի

Սիրիայի ազգային խորհուրդ (ՍԱԽ) ընդդիմադիր խմբավորումը դրական է արձագանքել ժամանակավոր հրադադարի առաջարկին` պայմանով, որ Դամասկոսն այդ քայլին առաջինը կգնա։ Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը:

Հիշեցնենք, որ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը պաշտոնական Դամասկոսին առաջարկել էր միակողմանի դադարեցնել կրակը, սակայն Սիրիայի գործող իշխանությունները այդ գաղափարը մերժել էին միակողմանի լինելու պատճառով։ Սիրիայի ԱԳՆ-ն  Պան Գի Մունին առաջարկել էր պաշտոնյաներ ուղարկել այն պետություն, որի «ազդեցությունը զինված խմբավորումների վրա բավարար է, որպեսզի համոզեն դադարեցնել բռնությունները»:

Այնուհետեև ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին դիմել էր Իրանի իշխանություններին, որոնք, ըստ իրեն, կարող են օժանդակել Սիրիայի զինված հակամարտության կողմերի միջև համաձայնության հաստատմանը:

Եվ ահա այսօր արդեն Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի առաջարկը համամուսուլմանական Իդ ալ-Ադհա տոնի ընթացքում (հոկտեմբերի 25-ից սկսած՝ 4 օր) զինադադար հայտարարելու մասին, պայմանով, որ այն ուղղված կլինի թե՛ սիրիական կառավարությանը, թե՛ ընդդիմությանը:

Այս խորագրի վերջին նյութերը