Լրահոս

16.10.2012 16:27


Գերմանացի երաժիշտը յոթ ամսվա ազատազրկման է դատապարտվել թուրք ներգաղթյալների մասին երգի համար

Գերմանացի երաժիշտը յոթ ամսվա ազատազրկման է  դատապարտվել թուրք ներգաղթյալների մասին երգի համար

Գերմանացի երգիչ Դանիել Գիզեն յոթ ամսվա պայմանական ազատազրկման և 600 եվրո տուգանքի է դատապարտվել  ազգայնական բնույթի երգի համար, որը նա ստեղծել էր նեոազգայնական «NSU» խմբավորման համար, որի զոհն էին դարձել 9-ը ներգաղթյալներ (հիմանականում՝ թուրքեր)։  Դատարանը  «Gigi & Die braunen Stadtmusikanten» խմբի մենակատարին մեղավոր է ճանաչել ազգամիջյան հակամարտություն հրահրելու և քրեական հանցագործությունները հավանության արժանացնելու համար:

Դատական գործընթացի պատճառ է հանդիսացել «Ադոլֆ Հիտլերը ողջ է» ալբոմի երգը, որը թողարկվել է 2010թ., իսկ հաջորդ տարի արգելվել է: Երգում մասնավորապես նշվում է «Ինը բավական չէ» արտահայտությունը:

Այս խորագրի վերջին նյութերը