Լրահոս

16.10.2012 14:43


Լևոն Զուրաբյան. «Մենք ունենք մեր թեկնածուն՝ Լևոն Տեր-Պետրոսյանը»

Լևոն Զուրաբյան. «Մենք ունենք մեր  թեկնածուն՝ Լևոն Տեր-Պետրոսյանը»

Այսօր հրավիրված մամլո ասուլիսին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին, լրագրողներին հայտնել է, որ ՀԱԿ–ի թեկնածուն Լևոն Տեր–Պետրոսյանն է լինելու։ Նրա առաջադրումը տեղի կունենա օրենքով սահմանված կարգով.

–Մենք ունենք մեր թեկնածուն՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա առաջադրումը  պարզ կդառնա օրենքով սահմանված  ժամկետներում: Եթե իրատեսական չհամարեինք նրա առաջադրումը, ընդհանրապես այդ մասին չէինք խոսի։

Լևոն Զուրաբյանն անիմաստ է համարել այն խոսակցությունները, թե նախագահական ընտրություններում ՀԱԿ-ն առաջադրելու է իր կամ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունները.

–Նման խոսակցությունները բացառապես այլ նպատակներ են հետապնդում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը