Բիձինա Իվանիշվիլի. «Վրաստանը պետք է մասնակցի «Սոչի–2014»–ին»
Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը պետք է մասնակցի 2014 թվականին Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերին։ Այս մասին տեղեկացնում է «Новости-Грузия»-ն։
–Վրաստանը պետք է մասնակցի օլիմպիական խաղերին և որպես հարևան՝ պետք է անի ամեն ինչ, որպեսզի օլիմպիական խաղերն անցնեն խաղաղ և առանց միջադեպերի,– ասել է Իվանիշվիլին:
Նշենք, որ 2008 թվականի ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո Վրաստանի քաղաքական շրջանակներում բազմիցս քննարկվել է այն հարցը, թե ինչպես իրեն կպահի Թբիլիսին Սոչիի օլիմպիական խաղերի վերաբերյալ։ Նշվում էր, որ, հնարավոր է, Վրաստանը նույնիսկ բոյկոտի խաղերը: