«Վաթան». Թուրքիան մշակել է Սիրիայի դեմ պատերազմի մարտական գործողությունների ծրագիրը
Թուրքական «Վաթան» օրաթերթը գրում է, որ Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի դեմ հնարավոր պատերազմի համար գործողությունների ծրագիր են մշակել։ Ըստ այդմ՝ նախատեսվում է անհրաժեշտության դեպքում միաժամանակ օգտագործել ցամաքային, օդային և ծովային զորքերը։
Սիրիայի դեմ պատերազմի պատրաստվելիս թուրքական կողմը հաշվի է առել նաև Ռուսաստանի և Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) գործոնները։ Սահմանին հնարավոր պատերազմի դեպքում, կառավարության հրահանգով, գործելու են նաև հատուկ ստորաբաժանումները։
Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանի կողմից երկրի սահմաններից դուրս գործողություններ իրականացնելուն ուղղված որոշման ընդունումից հետո թուրք-սիրիական սահմանին նախապատրաստական աշխատանքներ են սկսվել։ Շանլըուրֆայի (Ուրֆա), Մարդին և Գազիանթեպ (Այնթապ) սահմանամերձ շրջաններում 60 տանկ է տեղակայվել։ Ընդհանուր առմամբ՝ սահմանի երկայնքով տեղակայվել է շուրջ 250 տանկ։ Դիարբեքիրի օդուժի զորամիավորումներում տեղակայվել է շուրջ 55 F-16 տիպի կործանիչ։