«Ռոյթերս». ԵՄ–ն պատրաստվում է Իրանի դեմ կիրառել երբևէ ընդունած պատժամիջոցների ամենախիստ փաթեթը
Եվրոպական Միության անդամ երկրները պատրաստվում են Իրանի նկատմամբ ընդունել երբևէ սահմանած ամենախիստ պատժամիջոցները, որոնց թիրախում կլինեն, մասնավորապես, Թեհրանի բանկային և արդյունաբերական ոլորտները։ Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»–ը։
Նոր պատժամիջոցների սահմանման վերաբերյալ քննարկումները տեղի կունենան Լյուքսեմբուրգում այսօր՝ ԵՄ անդամ 27 երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ։
–Անցած ամիսներին Իրանը որևէ առաջընթաց չի գրանցել միջուկային ծրագրի դադարեցման ուղղությամբ, ուստի մենք պարտավոր ենք ավելացնել Թեհրանի վրա գործադրվող ճնշումը նոր, առավել խիստ պատժամիջոցների օգնությամբ,-ասել է Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելեն՝ հավելելով, սակայն, թե անկախ նոր պատժամիջոցներից՝ Իրանի հետ վիճահարույց խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու տարբերակը դեռևս գործում է։