Լրահոս

12.10.2012 11:40


Ֆրանսիայի բնակչուհուն, որպես հեռախոսավճար, 11 721 000 000 000 000 եվրո պարտք են վերագրել

Ֆրանսիայի բնակչուհուն,  որպես հեռախոսավճար, 11 721 000 000 000 000 եվրո պարտք են վերագրել

Բրիտանական «Գվարդիան»–ում տեղ է գտել մի հետաքրքիր հոդված, որը պատմում է Ֆրանսիայում տեղի ունեցած արտառոց դեպքի մասին։ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում բնակվող գործազուրկ կնոջ՝ Սոլենե Սան Խոսեի հաշվին եկել է 11 721 000 000 000 000 եվրոյի հեռախոսավճար։

Սոլենեն պատմել է, որ երբ հեռախոսավճարը տեսել է, հազիվ է ոտքի վրա կանգնած մնացել։ Այդ թիվը 5000 անգամ գերազանցում է Ֆրանսիայի համախառն ներքին արդյունքը։

 –Այնտեղ այնքան զրո կար, որ ես նույնիսկ չէի կարողանում հասկանալ, թե ընդհանրապես դա ինչ թիվ է,–ասել է ավելի քան տրիլիոնավոր եվրոների «պարտապանը»։

 Կինը զանգահարել է «Bouygues Telecom» ընկերությանը, սակայն օպերատորները նրան ասել են, որ ոչինչ անել չեն կարող։ Ավելին՝ ընկերության մեկ այլ աշխատակից կնոջը խորհուրդ է տվել վճարը մարել ժամանակի ընթացքում՝ ապառիկ կարգով։ Սակայն նյարդայնացած կինն այնքան է զանգահարել, որ ընկերությունը վերջապես ընդունել է սխալը և ներողություն խնդրել։ Պարզվել է, որ նրա հեռախոսավճարն իրականում եղել է 117,21 եվրո։

Այս խորագրի վերջին նյութերը