Հյուսիսային Իրաքը կշարունակի պարբերաբար ռմբակոծվել. Թուրքիայի խորհրդարանը մանդատը մեկ տարով երկարաձգել է
Թուրքիայի խորհրդարանը մեկ տարով երկարաձգվել է սահմանակից Հյուսիսային Իրաքում ռազմական գործողությունների իրականացման արտոնումը։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Խոսքը, մասնավորապես, Իրաքի հյուսիսում Քրդական աշխատավորական կուսակցության անջատողականների դեմ մարտական գործողությունների անցկացման մասին է։ Ի դեպ, այսօր Թուրքիայի օդուժը զանգվածային ռմբակոծության էր ենթարկել Իրաքի հյուսիսային շրջաններում տեղակայված քրդական օբյեկտները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական խորհրդարանը նմանօրինակ մանդատ էր տրամադրել նաև Սիրիայի հետ սահմանին մարտական գործողությունների անցկացման համար։