Լրահոս

11.10.2012 13:55


Ֆլորիդայի նահանգապետը «թեժ գծի» փոխարեն սխալմամբ հաղորդել է «հեռախոսով սեքսի» համարը

Ֆլորիդայի նահանգապետը «թեժ գծի» փոխարեն սխալմամբ հաղորդել է  «հեռախոսով սեքսի» համարը

ԱՄՆ–ում Ֆլորիդայի նահանգապետը, ելույթ ունենալով մենինգիտի (գլխուղեղի և ողնուղեղի թաղանթների բորբոքում) հազվադեպ տեսակի մասին խորհրդակցության ժամանակ, «թեժ գծի» համարի փոխարեն սխալմամբ ասել է ինտիմ ծառայություններ մատուցող հաստատության հեռախոսահամարը։ Այս մասին  հաղորդում է «Fox News»  հեռուստաալիքը:

Թղթի վրայից կարդալով հեռախոսահամարը, ուր բնակիչները կարող են դիմել մենինգիտի վարակի մասին հարցերի դեպքում` նահանգապետ Ռիկ Սքոթը  մեկ թիվշփոթել է: Սխալ համարը հրապարակվել է տեղի ռադիոկայանի կայքում: Ֆլորիդայի բնակիչներին, որոնք որոշել էին օգտվել «թեժ գծի» խորհրդատվությունից, անակնկալ էր սպասում:

«Բարև ձեզ, տղաներ: Շնորհակալ եմ, որ զանգահարել եք ինձ իմ կարիերան սկսելու տարելիցի կապակցությամբ»,–զանգահարողներին ողջունել է հաճելի կանացի ձայնը:

Նահանգապետը, ում շտապ հայտնել են սխալի մասին,  ուղղել է այն` հայտնելով ճիշտ հեռախոսահամարը և ներողություն խնդրելով տեխնիկական սխալի համար:

Այս խորագրի վերջին նյութերը