Լրահոս

11.10.2012 13:23


Իսրայելն ու Գազան կրկին հրթիռակոծել են իրար

Իսրայելն ու Գազան կրկին հրթիռակոծել են իրար

Իսրայելի ռազմաօդային ուժերը օդային հարված են հասցրել Գազայի հատվածին:

Ինչպես հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը, հարձակման են ենթարկվել «Իզ Ալ-Դին Ալ-Կասամ»-ի ջոկատները։ Այդ խմբավորումը ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևերից մեկն է:

Հարվածի հետևանքով զոհեր չկան:

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել այն բանից հետո, երբ Գազայի հատվածից Իսրայելի հարավային շրջանների վրա երկու հրթիռ է արձակվել: Այդ հարվածի հետևանքով նույնպես ոչ ոք չի տուժել:

Այս խորագրի վերջին նյութերը