Բաշար Ասադ. «Մենք որևէ խնդիր չունենք թուրք ժողովրդի հետ, մեր խնդիրները թուրքական կառավարության հետ են»
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը թուրքական «Այդնլըք» թերթին հարցազրույց է տվել, որի ամբողջական տարբերակը, սակայն, դեռ հասանելի չէ։ Ասադը նշել է, որ Սիրիայի խնդիրը թուրք ժողովրդի հետ չէ, այլ թուրքական իշխանությունների.
–Մենք որևէ խնդիր չունենք թուրք ժողովրդի և զինվորականության հետ։ Սիրիան թշնամական կեցվածք չունի Թուրքիայի հանդեպ և միշտ եղբայրաբար է մոտեցել։ Մենք ունենք խնդիրներ թուրքական կառավարության հետ՝ այն կեցվածքի պատճառով, որի պատճառով էլ խնդիրներ ենք ունենում սահմանին ։
Հիշեցնենք, որ թուրք-սիրիական հարաբերությունները կտրուկ սրվեցին հոկտեմբերի 3-ին սահմանին տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ թուրքական Աքչաքալե բնակելի վայրում Սիրիայից արձակված արկ էր պայթել, ինչի հետևանքով զոհվել էր 5, վիրավորվել՝ 11 մարդ։
Մեկնաբանելով թուրքական խորհրդարանի ընդունած որոշումը սահմանից դուրս գործողություններ իրականացնելու վերաբերյալ՝ Ասադն ասել է.
–Մենք Թուրքիայի դեմ պատերազմ հայտարարելու ոչ մի պատճառ չունենք։ Դեռ հակամարտության ամենասկզբից (հակամարտությունը կառավարության և զինյալ ընդդիմության միջև), մենք ասում էինք, որ սադրանքները բացառված չեն։ Այժմ իրականանում է այն, ինչի մասին մենք զգուշացրել էինք։
Սիրիայի նախագահը նշել է, որ սահմանային միջադեպի հետաքննությունը շարունակվում է.
–Արդյոք դա ընդդիմության մեղքո՞վ է տեղի ունեցել, թե՞ արկը, որն արձակել է սիրիական բանակը, սխալմամբ ոչ ճիշտ թիրախի է կպել, կպարզվի համատեղ փորձաքննությամբ։ Դրա համար անհրաժեշտ է, որ մեր կառավարությունները համագործակցեն։ Մենք առաջարկում ենք համատեղ հետաքննել Աքչաքալեի միջադեպը։