Լրահոս

10.10.2012 10:52


Մեծ Բրիտանիան ԵՄ–ից դուրս գալու հանրաքվե կանցկացնի

Մեծ Բրիտանիան ԵՄ–ից դուրս գալու հանրաքվե կանցկացնի

Եկել է ժամանակը, որ Մեծ Բրիտանիան որոշի՝ երկիրը պե՞տք է մնա Եվրամիության կազմում, թե՞ ոչ: Այսպիսի հարցադրմամբ հոդված է հրապարակվել բրիտանական «Դեյլի էքսպրես» թերթում, որում մեջբերվում է վարչապետ Դևիդ Քեմերոնի ելույթը կուսակցական համաժողովում:

–Համազգային հանրաքվեն առավել ազնիվ, պարզ և միանշանակ միջոցն է Բրյուսելի հետ Լոնդոնի հարաբերությունները պարզելու համար,–ասել է վարչապետը:

Համաձայն վերջին սոցհարցումների` բրիտանացիների ավելի քան 80 տոկոսը ցանկանում է, որ երկրում հանրաքվե անցկացվի ԵՄ-ի հետ Միացյալ Թագավորության հետագա հարաբերությունների վերաբերյալ:

Հանրաքվեի կոնկրետ ժամկետների մասին մանրամասն տեղեկատվություն չի հաղորդվում։

Այս խորագրի վերջին նյութերը