Ռասմուսենը՝ թուրք–սիրիական լարվածության մասին. «ՆԱՏՕ–ն կապահովի Թուրքիայի անվտանգությունը, եթե դրա անհրաժեշտությունը լինի»
ՆԱՏՕ-ն պատրաստվում է ապահովել Թուրքիայի անվտանգությունը Սիրիայի հետ հակամարտության դեպքում: Այս մասին, «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը պաշտպանության նախարարների հանդիպմանը:
«Դաշնակիցները բոլոր հնարավոր ծրագրերն ունեն Թուրքիայի անվտանգությունն ապահովելու համար, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,–հայտարարել է Ռասմուսենը։
Հիշեցնենք, որ վերջին օրերին սրվել է իրավիճակը թուրք-սիրիական սահմանի վրա: Թուրքիան մեծ քանակությամբ ստորաբաժանումներ է կուտակել Սիրիայի սահմանին: